ժամանակը չէ՞, որ իրանական բանակը բուֆերային գոտի հայտարարի ԼՂ խորքային տարածքները. Azariha

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

տելեգրամ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրանական Azariha տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել՝ ադրբեջանական հրետանու ռմբակոծությունից տուժած՝ Իրանի սահմանամերձ տների փլուզման մասին։

Ալիքը նաև գրում է դեպի Իրան ուղարկվող ԱԹՍ-ների մասին։

«Արդյոք ժամանակը չէ՞, որ իրանական բանակը բուֆերային գոտի հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքային տարածքները», - այս հարցով է եզրափակել հրապարակումը այս ալիքը»։

--00--ԱԹ