ՀՀ նախագահը գնդապետ Գարեգին Պողոսյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանին պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասվում է նախագահի հրամանագրում:

--00—ԼՄ