Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը, թեև Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում հանդիպելու հնարավորությունը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել:

Ադրբեջանի նախագահը մի քանի այլ հայտարարությամբ ևս հանդես է եկել: Նա նշել է, որ դեմ չեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ու դիտորդների տեղակայմանը, սակայն սեփական նախապայմաններն ունի:

Ալիևի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ու դիտորդների թվի, կազմի ու տեղակայման ժամկետների մասին: Ադրբեջանի առաջնորդը հերթական անգամ կրկնել է, որ երբեք իրենց համաձայնությունը չեն տա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը:

--00--ԱԹ