Հրդեհ՝ «ՍԱՍ ֆուդ կորտի» տանիքում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

սաս

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում գտնվող ծխահեռացման խողովակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։13-ին, մարվել՝ 09։27-ին։ Ծխահեռացման խողովակում այրվել են յուղի նստվածքը (մոտ 4 գմ) և խողովակի արտաքին մեկուսիչ շերտը (մոտ 10 գմ):

--00—ԼՄ