Առաջնագծում. բրիտանացի լրագրողը Արցախի պատերազմի մասին վավերագրական ֆիլմ է նկարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

 

նկար
FOX 11-ը հոդված է հրապարակել ԼՂ-ում ռազմական գործողությունների վերաբերյալ՝ իրականությունը ներկայացնելով բրիտանացի լրագրող, կինոռեժիսոր Էմիլ Հեսսեի միջոցով, որն այս օրերին Արցախում է և վավերագրական ֆիլմ է նկարում պատերազմի մասին:

Ըստ կինոռեժիսորի՝ Արցախում ընթացող պատերազմը նման չէ իր տեսած պատերազմներին, ինքն էլ Աֆղանստանում և Իրաքում է ծառայել ժամանակին: 

«Մարդիկ այստեղ կռվում են այն հողի համար, որն իրենց հայրենիքն են համարում, որտեղ ապրել և արյուն են թափել իրենց հայրերն ու նախնիները։ Այնպես, որ այս պատերազմը շատ անձնական է նրանց համար»,- ասել է Էմիլ Հեսսեն։

Ըստ նրա՝ մարտական ոգին բարձր է զինվորների շրջանում, թեև ավագ սերունդը հոգնել է և  վախենում է պատերազմից։ 

Կինոռեժիսոր նկատում է նաև, որ Արցախի դեմ պատերազմը Ադրբեջանն ու Թուրքիան հրահրել են այն ժամանկ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ ԱՄՆ-ն պատրաստվում է նախագահական ընտրություններին։

«ԶԼՄ-ները չեն հետաքրքրվում՝ ինչ է կատարվում հեռավոր երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում: Մարդկանց մեծ մասը չի լսել այդ երկրների մասին և նույնիսկ չեն կարող քարտեզի վրա ցույց տալ դրանց տեղը»,- ասել է նա։

Էմիլ Հեսսեն նաև պատասխանում է այն հարցին, թե ինչո՞ւ պատերազմի ժամանակ չգնաց Բաքու: Ըստ նրա՝ ինքը մուտք չունի Բաքու, և քրդերի հետ ունեցած պատմության պատճառով իր համար ավելի անվտանգ էր գալ Հայաստան:

--00—ԼՄ