Արցախում ոչնչացվել է անձամբ Ալիևից «Արիության մեդալ» ստացած հետախույզը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հասարակական

Հոկտեմբերի 21-ին Արցախում տեղի ունեցած մարտերի ընթացքում ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, հետախուզության սպա Նասիրով Իլյաս Արզուման օղլուն։ Այս մասին հայտնում է Infoteka24-ը։

Հայտնի է, որ Նասիրովը մասնակցել է 2016-ի ապրիլյան պատերազմին և նույնիսկ պարգևատրվել է «Արիության մեդալով» Իլհամ Ալիևի կողմից։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս