Թշնամուն մեծ կորուստներ պատճառելու, դիրքերը գրավելու համար ՊԲ զինծառայողները կպարգևատրվեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News   

ՊԲ

Արդյունավետ հակահարձակողական գործողությունների, հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան ոչնչացնելու, թշնամական դիրքեր գրավելու համար մայոր Սամվել Սերժիկի Հարությունյանը, կապիտան Իշխան Արամի Կարապետյանը, ավագ լեյտենանտներ Արմեն Գրիգորիի Սարգսյանն ու Մոնթե Խաչատուրի Գրիգորյանը և լեյտենանտ Նոյ Արթուրի Սողոմոնյանը հրամանատարության կողմից ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: Նույն կարգի պետական պարգևների են ներկայացվել նաև փոխգնդապետ Սուրեն Սլավիկի Ավագյանը, փոխգնդապետ Միքայել Գրիգորիի Ավանեսյանը, կապիտան Վալերի Էդիկի Կազարյանը, շարքային Արտյոմ Շիրակի Սմոյանը, շարքային Դավիթ Վարդանի Կարապետյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Կամո Միքայելի Սահակյանն ու սերժանտ-պայմանագրային Թաթուլ Արտյոմի Ղայամյանը, շարքային Վազգեն Արմենի Մնեյանը, ավագ լեյտենանտ Տիգրան Զորիկի Հակոբյանը, շարքայիններ Վահան Արտյոմի Առաքելյանը, Ժորա Մելիքսեթի Ավդալյանը, Արթուր Մխիթարի Վարդանյանը, Գևորգ Անդրանիկի Մարտիրոսյանը, Արայիկ Սամվելի Դավթյանը, սերժանտ-պայմանագրային Ավո Արարատի Փարամազյանը, կրտսեր սերժանտ Մարտուն Ստեփանի Կարապետյանը, շարքային Սմբատ Անդրանիկի Ստեփանյանը, պահեստազորային Էրիկ Էմիլի Միրզաբեկյանը, պահեստազորի կապիտան Արարատ Ստեփանի Վարդանյանը, կրտսեր սերժանտ Ալեքսեյ Լևոնի Եսայանը, կապիտաններ Անտոն Բենիկի Գրիգորյանն ու Հարություն Գեղամի Հակոբյանը, շարքայիններ Արամ Սամվելի Երիցյանը, Սերգեյ Անդրանիկի Մալխասյանը, Յուրի Արսենի Ջհանգիրյանը, Հրաչյա Գագիկի Հախվերդյանը, Արսեն Համլետի Գրիգորյանը, Վիլեն Սարգիսի Բալայանը, Հակոբ Էդուարդի Հարությունյանը, շարքային-պայմանագրային Վոլոդյա Աբրիկի Յուզբաշյանը, պահեստազորայիններ Արմեն Արթուրի Հակոբյանը, Յուրա Նորիկի Գասպարյանը, Գագիկ Կամոյի Մուսայելյանը, Ալեն Վլադիմիրի Բարսեղյանը, Լորենց Կամոյի Բալայանը, Շիրազ Աշոտի Ուլուբաբյանը, Իգոր Զորիկի Բաբայանը, կապիտան Հարութ Էռնիկի Աբրահամյանը, ավագ-պայմանագրային Վրեժ Լավրիկի Բաբայանը, կրտսեր հրամանատարներ Էդգար Յաշայի Պողոսյանը /պահեստազորային/, Մհեր Կարենի Հայրապետյանը, Վռամ Պողոսի Բախշյանը, Մհեր Ռոբերտի Սահակյանը, Նելսոն Հրանտիկի Վարդանյանը, Արամայիս Արմենի Շահիջանյանը, Արտաշես Գառնիկի Մահտեսյանը, Տարոն Գուրգենի Համբարձումյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Էռնիկի Բաղդասարյանը, լեյտենանտ Հրանտ Արտիկի Մեհրաբյանը, կապիտան Արմեն Գարիկի Խանազարյանը, ավագ լեյտենանտ Տիգրան Դավիթի Ահարոնյանը: Դրսևորելով անհատական ու կոլեկտիվ պատրաստության գերազանց մակարդակ, անսահման նվիրվածություն հայրենիքին, տղաները տարբեր ուղղություններում դիմել են հակահարձակողական գործողությունների, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ և մեծ քանակությամբ սպառազինություն, գրավել հակառակորդի դիրքեր, բարելավել յուրային ուժերի մարտավարական առավելության մակարդակը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ