ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումն անփոփոխ է. Զախարովա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԼՂ խնդրին և Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն անկարող է այս խնդիրը լուծել:

«Այսօր շատ հայտարարություններ են արվում, բոլորը հնարավոր չէ մեկնաբանել, պետք է ելնել այլ մարտավարությունից` այս հարցի վերաբերյալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումից: Այն մնում է անփոփոխ, դուք բոլորդ գիտեք, այն նաև ամրապնդված է կոնկրետ գործողություններով: Մենք այսօր հայտարարեցինք հերթական քայլը այս ուղղությամբ տարվող աշխատանքի, սա ավելի լավ է, քան մեկնաբանել ինչ-որ հայտարարություններ»,- ասաց նա:

--00--ԱԹ