Բակո Սահակյանը հույս ունի՝ ռուսաստանաբնակ հայ գործարարները կշարունակեն աջակցել Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 27, 24News

Thumbnail

Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների և բարերարների հետ: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաեւ ապագայում: