30 տարի բղավում եմ՝ փաստաթղթեր կարդացեք, բառ առ բառ տիրապետեք դրանց բովանդակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հիշում է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը բոլոր խորհրդաժողովների ժամանակ պահանջում էր «Ղարաբաղյան կոնֆլիկտը» փոքրատառով գրել, այսինքն՝ նրանք անգամ գոյականի գրությանը կարևորություն են տալիս, ուշադրություն դարձնում դետալների, դրան հակառակ մենք անգամ բանաձևերի տեղը չգիտենք:

24News-ի հետ զրույցում նա նշեց. «30 տարի բղավում եմ՝ փաստաթղթեր կարդացեք, բառ առ բառ տիրապետեք դրանց բովանդակությանը: Մենք չենք սիրում փաստաթուղթ կարդալ, մեր փորձագետները չեն սիրում խորանալ փաստաթղթերի մեջ, իսկ թուրքերը բառ առ բառ, տառ առ տառ կարդում են, զգուշանում են»:

Մանասյանն այն համոզմանն է, որ աշխարհին մի կարևոր դրույթ պետք է հասցնենք, այն է՝ Ադրբեջանը ցեղասպանի կողմից հիմնված ցեղասպան պետություն է, իսկ Արցախն ադրբեջանահայությանը ցեղասպանած պետության հետ պատրաստ չէ նույն սեղանի շուրջ նստել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս