ԼՂ խնդրի կարգավորման կարևորագույն կետերում ՌԴ և Իրանի մոտեցումները համընկնում են. Զախարովա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Զախարովա

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման կարևորագույն կետերում ՌԴ և Իրանի մոտեցումները համընկնում են: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ խոսքը մասնավորապես հրադադարի այլընտրանք չունենալու մասին է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման թեման ռազմական գործողությունների մեկնարկի պահից քննարկվել է ՌԴ և Իրանի ղեկավարության կողմից` ինչպես բարձր, այնպես էլ բարձրագույն մակարդակներում: Մենք արձանագրում ենք, որ հակամարտության կարգավորման կարևորագույն կետերում մեր դիրքորոշումները համընկնում են, մասնավորապես` այս փուլում ամենակարևոր` հրադադարի հաստատման և բանակցային գործընթացի մեկնարկին այլընտրանք չլինելու հարցում: Մենք գիտենք, որ Թեհրանում բարձր են գնահատում և սատարում են հակամարտության կարգավորման հարցում ՌԴ ամենօրյա ջանքերը՝ թե ազգային մակարդակով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ Մոսկվան ԼՂ հարցով Թեհրանի հետ երկխոսությունը կշարունակի և իր աշխատանքում հաշվի կառնի իրանական գաղափարներն ու իրավիճակի վերաբերյալ գնահատականները:

«Իրանի հավասարակշռված մոտեցումը կարևոր է նաև հակամարտության կողմերի համար: Մենք համոզված ենք՝ այն կօգնի հասնել արյունահեղության շարունակման անհեռանկարայնության ու կործանարարության գիտակցմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

 

--00--ԱԹ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս