Պատկերացնո՞ւմ եք արձագանքը, երբ ես հիմա ասեմ՝ պատրաստ ենք փոխզիջման գնալ ահաբեկիչների հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

․

Երբ հիմա ռազմական գործողություններ են ընթանում, բոլորովին տեղին չէ քննարկել, թե ինչպիսի՞ զիջումների ենք պատրաստ գնալ, ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին ահաբեկչական խմբավորումների ուժերը, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և՛ վարձկանները, և՛ ահաբեկիչները կոնկրետ հարձակվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վրա: Հասկանո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, ովքեր այնտեղ պայքարում են և ի դեպ՝ ոչ թե Ադրբեջանի դեմ, այսինքն՝ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ ահաբեկիչների դեմ: Եվ այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Ես ասացի, որ մենք պատրաստ ենք փոխզիջման Ադրբեջանի հետ»,-ասել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է՝ շատ կարևոր և սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Բայց այժմ այս ամբողջ գործընթացը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստից: Առաջին գործը, որ մենք պետք անենք, դա գործընթացը Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է: Ահաբեկիչների ներկայությունն կոնրկետ հետևանքներ կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանին մոտ երկրների համար: Ցավոք, չնայած, որ տարածաշրջանային երկրներն ուղիղ պաշտոնապես ընդունել են ահաբեկչական խմաբովորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դեռևս նրանք չեն նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական քայլեր: Սա է այն հիմնական պահը, հիմնական խոչընդոտը, որ թույլ չի տալիս մեզ գալ դիվանագիտական լուծման»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

Նա շեշտել է՝ սկզբում պետք է լուծել ահաբեկիչների հարցը, քանի որ «եթե նրանք հաջողություններ արձանագրեն այստեղ, նրանք կշարունակեն գնալ հարավ և հյուսիս: Քանի որ դա նրանց պրոֆեսիոնալ աշխատանքն է՝ ահաբեկել, ապակայունացնել և նրանց համար մեծ տարբերություն չկա որտեղ դա անել»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս