ԱԺ խորհուրդը նիստ կանի. անհետաձգելի հարցեր կան․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News

աժ շենք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Ազգային Ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել: Բանն այն է, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկում է խորհրդարանի հերթական նստաշրջանը, ու պետք է խորհուրդն օրակարգ հաստատի:

Բայց քանի որ Արցախում պատերազմ է, ու խորհրդարանի հանձնաժողովներում որեւէ աշխատանք չի իրականացվում, ապա օրակագում պետք է ընդգրկվեն այնպիսի հարցեր, նախագծեր, որոնք հրատապ են, եւ այլ պարագայում օրակարգում հարց չի ընդգրկվելու:

Ավելին, այս օրերին մի խումբ պատգամավորներ Արցախ են մեկնում, ու դժվար է ասել՝ նրանք կգան մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին, թե ոչ: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ջոկատ են կազմել առաջնագիծ մեկնելու նպատակով:

Ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է տեղի ունենա նիստ, որտեղ պետք է քննարկվեն մի քանի հարցեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են ներկայացվելու եւ կներառվեն խորհրդարանի հերթական նիստին»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ