Պատգամավորներ են գործուղվել Վրաստան. ԼՀԿ-ականները չեղարկել են այցը. «Հրապարակը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

լհկ

«Հրապարակը» գրում է. «Թվում էր, թե մենք դեռ երկար չենք ների հարեւան Վրաստանին՝ պատերազմական օրերին դրսեւորած պահվածքի համար, այս օրերին անգամ վրացական ափերին հանգստի չմեկնելու կոչեր էին հնչում,  քանզի նա աջակցում է մեր թշնամուն՝ ռազմական բեռների տարանցիկ ճանապարհ ապահովում՝ խոչընդոտելով Հայաստան եկող հումանիտար օգնությանը: Սակայն երեկ ՀՀ ԱԺ կայքում հայտնվեց Արարատ Միրզոյանի կարգադրությունը՝ Վրաստան գործուղման վերաբերյալ․ «Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը»։

Գործուղվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը, պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ինչպես նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը: Սակայն ԼՀԿ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը չեղարկել են իրենց այցը։ Թե ինչու, Անի Սամսոնյանը մեզ ասաց. «Հաշվի առնելով երկրում պատերազմական իրավիճակն ու հայտարարված ռազմական դրությունը»: Մեզ չհաջողվեց պարզել՝ իշխանական պատգամավորների այցն ուժի մե՞ջ է, թե՞՝ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս