ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-1995-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթևոսյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Դավիթ Մաթևոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը.
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»:
Հիշեցնենք, որ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների ընդհանուր թիվը 900 է։ Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։
--00—ԼՄ