Նոր կազմավորվող կամավորական ջոկատը կգլխավորելի Սասուն Միքայելյանի որդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

աստղ

Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, կգլխավորի նոր կազմավորվող կամավորական ջոկատը: 

«Թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ։

Այս օրհասական պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը։ Այս մասին հայտնել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը։

Հրազդանի համայնքապետարանում արդեն իսկ մեկնարկել և ընթանում է կամավորական ջոկատի կազմավորման գործընթացը։

Նոր կազմավորվող կամավորական ջոկատը գլխավորելու եմ ես։

Բոլոր այն անձիք, որոնք պատրաստակամ են միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, խնդրում և կոչ եմ անում դիմել Հրազդանի համայնքապետարան կամավորական ջոկատին անդամակցելու համար։

Հայրենիքն այսօր, առավել քան երբևէ, ունի բոլորիս աջակցության կարիքը։

Հաղթանակն անկասկած մերն է լինելու։

Գլուխներդ միշտ բարձր, Հայո՛ց Մայրեր…»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ