Ինչո՞ւ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

արցախ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռևս այն պաշտոնական տեսք չի ստանում այն պատճառով, որ դեռևս կորած չեն համարում միջնորդ երկրների կողմից հրադադարի հաստատման և բանակցային գործընթաց սկսելու հավանականությունը։

Ասում են նաև, թե այս հարցում իշխանության ներսում էլ կարծիքները կիսվում են. ոմանք կարծում են, թե ճանաչումն այլևս չի կարող վնասել գոյություն չունեցող բանակցային գործընթացին, առավել ևս, որ այս պատերազմը սրբագրում է նախկին պայմանավորվածությունները, մյուսներն էլ համոզված են, թե ճանաչումը ոչինչ չի տա, քանի որ հազիվ թե այլ երկրներ միանան դրան և բեկում լինի գործընթացում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս