Հայաստանում կորոնավիրուսի 2474 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 489 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամ կորոնավիրուսի 2474 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  73 310 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 489 մարդ, շարունակում է բուժվել 21 560-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 50 276 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 14 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1145 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 329-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 368 053 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 5760 է: 

 
--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս