Վրաստանում կորոնավիրուսի պիկը կլինի նոյեմբերին, օրական 4-5 հազար դեպքով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News 

կորոնավիրուս

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված նոյեմբերի կանխատեսումը նորից կիրականացվի:  Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Նրա խոսքով՝ մինչ այս կատարված կանխատեսումների համաձայն, վարակի տարածման պիկը Վրաստանում կլինի նոյեմբերի կեսերին, և այս ժամանակահատվածում օրական վարակվածների թիվը կարող է հասնել 4-5 հազարի:

«Սեպտեմբերին կատարած մեր կանխատեսումների համաձայն՝ մենք պետք է ունենայինք դեպքերի որոշակի աճ, սակայն այժմ ավելի շատ եղավ: Այդ իսկ պատճառով այժմ պետք է նորից հաշվարկենք, թե ինչ է սպասվելու մեզ նոյեմբերին: Այն ժամանակվա տվյալների համաձայն պիկը ունենալու էինք նոյեմբերի կեսերին, որի ընթացքում օրական գրանցվելու էր 3-4, նույնիսկ 5 հազար դեպք, սակայն չենք ուզում նման տվյալներ ունենալ»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

--00—ՄՀ