Իրանը Ղարաբաղում մարտերի ֆոնին չի հանդուրժի սահմանների խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

քաղաքական

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մեր երկրի սահմանամերձ շրջաններում գործունեությունը լրջորեն և ուշադիր վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և այդ կապակցությամբ տարածաշրջանում հակամարտող կողմերից մեկի ագրեսիան մեր երկրի տարածքում անընդունելի է, մենք լրջորեն նրանց նախազգուշացրել ենք անհրաժեշտ զգուշության մասին», - ասել է Ջալալին:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս