Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի պատճառած նյութական վնասների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հասարակական

Վերջին օրերին Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ: Մեր նախնական գնահատման հիման վրա ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան 10 000 տուն, բնակարան և 1500 ենթակառուցվածք, հասարակական հաստատություն, վնասվել է 1100 մեքենա՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ