Հայերը նման են 300 սպարտացիների, որոնք կանգնած են լեռներում՝ ընդդեմ հսկայական բանակի.Պեգով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

պեգով

Հայկական արմատներով հայ երգիչ Աբրահամ Ռուսոն «Разговор по душам» հաղորդման շրջանակում զրուցել է WarGonzo նախագծի հեղինակ, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ, որը վերջին 3 շաբաթների ընթացքում Արցախում էր և ակտիվորեն լուսաբանում էր ԼՂ հակամարտությունը:

Հաղորդման շրջանակում Սեմյոն Պեգովը խոսել է նաև հայկական կողմի ոգու ու պատերազմը հաղթելու վճառականության մասին, չնայած այն հանգամանքին, որ, ըստ լրագրողի, հակառակորդը մարդկային ներուժով ու զենք-զինամթերքով մի քանի անգամ գերազանցում է հայկական ԶՈՒ-ին:  

«Հայկական բանակի զինվորները, որոնք ավելի քիչ են թվով, կարողացան դիմակայել և պայքարել ոչ միայն ադրբեջանցիների, այլև թուրքերի դեմ: Նրանք կարողացան դիմադրել և 3 օր շարունակ թույլ չտալ, որպեսզի տեղի ունենա բլիցկրիգ, որպեսզի տեղի չունենա ամենասարսափելին: Այդ փոքր հերոսական ստորաբաժանումները կարող եմ համեմատել ժամանակակից 300 սպարտացիների հետ, որոնք իսկապես կանգնած են լեռներում՝ ընդդեմ հսկայական հարուստ բանակի: Կանգնած են այդ հորդաները, և այդ սպարտացիները խիզախորեն դիմադրում են հարվածին: Դա չի կարող չտպավորել»,-ասել է Պեգովը և հավելել որ վաղ է խոսել պատերազմի ավարտի մասին:

Ռուս լրագրողը նաև նշել է, որ առաջիկա օրերին կվերադառնա Արցախ՝ շարունակելով լուսաբանել ԼՂ հակամարտությունը:

Նա նաև անդրադարձել է այն ադրբեջանցիների որոշմանը՝ Պեգովին համարել «անցանկալի անձ»՝ պերսոնա նոն գրատա՝ նշելով, որ դա իր համար մասամբ հաճելի է և որոշակի հպարտություն է առաջացնում, սակայն այդ ամենին հատուկ ուշադրություն չի դարձնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս