«Լավագույնս պահպանում ենք մզկիթը». Սևան Ավանեսյանը նվագել է նաև Շուշիի Վերին մզկիթում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Շուշիի հրթիռակոծված եկեղեցում՝ Սուրբ Ամենափրկիչում, Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը նվագած Սևակ Ավանեսյանը, որը Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահարն է, այս անգամ Կիան Սոլտանիի (Kian Soltani) «Persian Fire Dance» ստեղծագործությունն է նվագել Շուշիում գտնվող Վերին մզկիթում: 

Տեսանյութը հրապարակվել է Սևակ Ավանեսյանի ֆեյսբուքյան էջում: 

«Շատ ուրախ եմ պարսկական մզկիթում գտնվելու համար, որր վերականգնվել է վերջերս: Դա ցույց է տալիս, թե ինչպես են հայերը գնահատում մշակույթը՝ անկախ այն հանգամանքից, թե այն ո՞ր կրոնին է պատկանում: Մենք հիմա պայքարում ենք իսլամիստ ահաբեկիչների դեմ, բայց լավագույնս պահպանում ենք մզկիթը»,- ասում է Սևակ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակված մեկ այլ տեսանյութում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը 2 անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ինչի հետևանքով վիրավորվել են 3 ռուս լրագրողներ:

--00—ԼՄ