ՀՀ դեսպանն ու ՌԴ ԱԳ փոխնախարարը շեշտել են ԼՂ-ից ահաբեկիչների դուրսբերման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News 

դեսպան

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն այսօր ՌԴ ԱԳ փոխնախարար, գեներալ Օլեգ Սիրոմոլոտովի հետ զրույցում քննարկել է ԼՂ խնդիրը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Տողանյանն ընդգծել է ԼՂ հակամարտության գոտուց զինյալների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարվածության վերաբերյալ:

«Ընդգծվել է Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից զինված խմբավորումների վարձկանների՝ տարածաշրջան տեղափոխման անթույլատրելիությունը և նրանց այնտեղից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը»:

--00--ԱԹ