«Ռոսսելխոզնադզորը» կարող է սահմանափակել Ադրբեջանից բանջարեղենի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

պոմիդոր

«Ռոսսելխոզնադզոր»-ը չի բացառել, որ Ադրբեջանից մատակարարվող ապրանքների վրա սահմանափակումներ կարող են դրվել: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ, ըստ գերատեսչության, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների համար կարանտինային վնասատուներն առավել տարածված են դարձել ադրբեջանական բանջարեղենի և մրգերի մեջ: 2020 թվականի սկզբից ի վեր նույնականացվել է 76 այդպիսի բեռ: Յուրաքանչյուր փաստի համար ծառայությունը ծանուցումներ է ուղարկել ադրբեջանցի գործընկերներին:

Ամենից շատ վնասակար օրգանիզմները հայտնաբերվում են Ռուսաստանին մատակարարվող լոլիկում: Արձանագրվել է 15 դեպք: Վնասատուների շրջանում հայտնաբերվել է հարավամերիկյան լոլիկի ցեց (Tuta absoluta): Կարանտինային վնասատուները գրանցվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նեկտարինների և նռան մեջ:

Ըստ օտարերկրյա գործընկերների՝ այդ դեպքերը քննվում են, բայց, գործակալությունում առկա տեղեկությունների համաձայն, այդ վնասատուն բացակայում է հանրապետության տարածքում և կարանտինային օբյեկտ է Ադրբեջանի համար:

«Ռոսսելխոզնադզոր»-ն Ադրբեջանի համապատասխան գերատեսչությանը կոչ է արել ՌԴ մատակարարվող մթերքի վերահսկողությունն ուժեղացնել:

«Հետագայում խախտումներ նկատելու դեպքում ծառայությունը ստիպված է լինելու սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից ներմուծվող այն ապրանքների վրա, որոնցում հայտնաբերվում են կարանտինային վնասակար մարմիններ»,- հայտնում է գերատեսչությունը:

«Ռոսսելխոզնադզորը» նաև դիմել է ԱՀ Սննդամթերքի անվտանգության գործակալությանը ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

--00—ԼՄ