Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

աշխարհ

Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել է իր օդային տարածք։ Այս մասին հայտնում է Discover24.ru-ն:

Ըստ աղբյուրի, ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել դեպի Իրանի կողմ, որը պետք է ընկներ մեծ բնակավայրում: Հավանաբար Բաքուն ծրագրում էր ամբողջ մեղքը գցել Երևանի վրա:

Սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են արագորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը:

Միջադեպից հետո Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի դիրքերին: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ առնվազն երկու ադրբեջանական ռազմական խմբավորում է խոցվել:

--0--ԿԿ