Ադրբեջանի իշխանությունը պաշտոնապես հաստատել է․ Շուքյուր Համիդովը ոչնչացվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

էծ

Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահի կայքում  հաղորդագրություն է տեղադրվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։

Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կուբաթլուի շրջանում (Քաշաթաղ) մարտերի ընթացքում, ինչի մասին հոկտեմբերի 22-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Շուքյուր Համիդովը Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր ստացել 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ գործողությունների համար։ Այն ժամանակ նա եղել է Ադրբեջանի ԶՈՒ 2-րդ կորպուսի 706-րդ բրիգադի հրամանատար։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ