Զոհվել է Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

պատերազմ

Առաջնագծում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ ֆեդերացիայի նախագահը տևական ժամանակ գտնվում էր առաջնագծում: 

Նշենք, որ Սևակ Սերոբյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հորաքրոջ որդին է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ