Ալիևին իր շրջապատով նիդերլանդահայերն ասելու են «Բարի գալուստ Հաագա»․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

քաղաքական

Ադրբեջանն ու Թուրքիան Արցախում անում են նույնը, ինչը նացիստներին արեցին Ռոտերդամում 1940թ. մայիսի 14-ին։ Բայց մեկ է հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդերլանդահայերն ասելու են «Բարի գալուստ Հաագա»,-այս մասին գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ