Կարմիր Շուկայի ուղղությունը մեր այսօրվա Ավարայրն է. Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Սենոր Հասրաթյան

Պաշտպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարմիր Շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է: Այդպես մտածում ու գործում են նրանք, ովքեր վստահ են իրենց վերջնական հաղթանակի մեջ: Տեսնելով ու զրուցելով մարտագիծը պահող մեր զինվորների հետ, այսօր նորից ու նորից համոզվեցի, որ նրանցից յուրաքանչյուրը գործում է հենց այդ հավատով: Մենք հաղթելու ենք»:

--00--ԱԹ