«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճարները կզեղչվեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

փեթակ

Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. առևտրի գործունեություն իրականացնողների՝ վարձավճարի միանվագ զեղչման պահանջը բավարարվել է: Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը:

«Նախարարության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում տնօրինությունը առևտրի գործունեություն իրականացնողների հետ եկել է համաձայնության: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը»,- նշել է Օհանյանը:

--00—ՄՀ