Թուրքիան մի օր էլ կարող է որոշել հայերին հանել իր երկրից, բոլոր ռիսկերը պետք է հաշվարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

«Թուրքիան մի օր էլ կարող է որոշել հայերին հանել իր երկրից, կամ որոշել ինքն իր հերթին դադարեցնել Հայաստան արտահանումներ իրականացնել, հետևաբար՝ բոլոր ռիսկերը պետք է հաշվարկել»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին օրենքին, որ ուժի մեջ է մտնելու 2020թ. դեկտեմբերի 31-ին, ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: 

«Թուրքական ապրանքներ ներմուծելով՝ ֆինանսավորում ենք մեր իսկ դեմ մահացու զենքեր կիրառողին: Որոշումը ոչ միայն տնտեսական, այլ նաև ազգային անվտանգության ու քաղաքական բաղադրիչ ունի»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս