Սիրտներս ուրախ չի, բայց ժենգյալով հացի մեջ սեր ենք ներդնում, զինվորի համար է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Երևանում ժամանակավոր ապաստան գտած արցախցի կանայք այս օրերին անգործ չեն մնում. արցախյան խոհանոցի հմտություններն իրացնում են Երևանում: Մայրաքաղաքի սրտում ստեփանակերտցի մի քանի կին ժենգյալով հաց են պատրաստում, վաճառում այն, հասույթն «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում:

24News-ի հետ զրույցում  նշում են՝ թեև Ժենգյալով հացը տրտմած հոգով են պատրաստում, բայց գիտեն՝ զինվորի համար է: Չեն հոգնում, չեն տրտնջում: Սահմանին կանգնած, թուրքի դեմ կռվող զինվորը հոգնո՞ւմ է, որ մենք հոգնենք, ասում են նրանք ու շարունակում, ժենգյալով հացն ուզում եմ արդեն Ստեփանակերտում՝ հաղթանակած զինվորի համար պատրաստել: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ