Մեր հաջողությունները հաստատուն են․ մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հասարակական

Ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է: Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ: Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, և նշեց, որ տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են:

«Սա է իրերի իրական դրությունը: Ես մշտապես նշել եմ ու նշում եմ. մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է: Շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ, ոմանց ընկալմամբ, տեղային փոքր տեղեկությունների հիման վրա, թվում են անելանելի: Սակայն, այդպես չէ: Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ»,- շեշտեց ՊՆ ներկայացուցիչը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ մարտական գործողությունները շարունակվում են գիշեր թե ցերեկ:

--00--ԱՀ