Այսօ՛ր, ա՛յս պահին ունենք միայն համազգային երկու գերնպատակ. Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

․

Այսօ՛ր, ա՛յս պահին ունենք միայն համազգային երկու գերնպատակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և հավելել․

«Համայն հայության ողջ ներուժն ուղղել Արցախի պաշտպանությանը՝ զինվորագրվելով առաջնագծում և/կամ ի նպաստ ճակատի՝ գործելով թիկունքում, համայն հայության ողջ ներուժն ուղղել Արցախի անկախության ճանաչմանը՝ Սփյուռքի բոլոր օջախներում, միջազգային կազմակերպություններում ու աշխարհի հրապարակներում թմբկահարելով այդ լեգիտիմ պահանջը՝ որպես էթնիկ անվտանգության բացառիկ երաշխիք»։

--00--ԱՀ