ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, գրում է, որ Կրեմլում դեռ տեղյակ չեն՝ ի՞նչ ի նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ շատ լավ առաջընթաց է գրանցվել բանակցություններում:Հարցին՝ Կրեմլը համաձա՞յն է այս գնահատականի հետ, Պեսկովը պատասխանել է, որ դեռ չգիտեն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զգալի առաջընթաց է գրանցվել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում:
«Մենք քննարկում ենք դա, մենք աշխատում ենք Հայաստանի հետ... Տեսնենք՝ ինչ կլինի, մենք այժմ իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում», - հայտարարել էր Թրամփը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն այսօր առանձին բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ գործընկերների հետ:
--00—ԼՄ