Հայաստանում կորոնավիրուսի 2213 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 425 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24  24News  

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամ կորոնավիրուսի 2213 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 75 523է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 425 մարդ, շարունակում է բուժվել 23 332-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 50 701մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 12 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1157 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 333-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 372 550 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4497 է: 

--00—ՄՀ