Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

քաղաքական

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույց է անցկացրել, որի ընթացքում, ի թիվ այլ հարցերի, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն` բռնությանը վերջ տալու համար»,- գրել է Շամպայնը։

--0--ԿԿ