Ով է սպանել Բենիկին և Յուրիին. BBC-ն ուսումնասիրել է հայ գերիների գնդակահարության կադրերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24  24News   

սպանություն

Նախորդ շաբաթ սոցկայքերում տեսագրություններ հայտնվեցին, որոնցում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններ են ներկայացված: Երկու տեսանյութերը ցույց են տալիս ադրբեջանական զինվորականների կողմից երկու հայի գերեվարման և, ենթադրաբար, նրանց սպանության պահերը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հայկական իշխանությունները պարզել են մահացածների ինքնությունը. նրանցից մեկը 1947թ. ծնված Բենիկ Հակոբյանն է, մյուսը 1995թ. ծնված Յուրա Ադամյանը: 

BBC

BBC-ն ուսումնասիրել է մի քանի տեսագրություն, որոնք տարածվում են սոցկայքերում որպես այս պատերազմում գերիների սպանության կադրեր: Սակայն միայն 2 դեպքում հայ գերիների տեսանյութերի մասին կարելի է վստահորեն խոսել տեղի ունեցածի բնույթի մասին:

Սոցցանցերում տարածված տեսանյութերից մեկում երևում է՝ ենթադրաբար ինչպես են ադրբեջանցի զինվորականները գերի վերցնում 2 հայի՝ Բենիկ Հակոբյանին և Յուրա Ադամյանին:

BBC-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսանյութը հրապարակվել է տելեգրամյան  ռուսալեզու ադբեջանամետ ալիքում հոկտեմբերի 15-ին։

Առաջին տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանցի զինվորականները գերեվարում հայրին՝ Բենիկ Հակոբյանին և Յուրի Ադամյանին։

Տղամարդու ձայնը ռուսերենով (ուժեղ ակցենտով) ասում է գերիներին ձեռքերը վեր բարձրացնել և մոտենալ նրան։ Նա նաև դիմում է զինվորներին՝ ադրբեջաներենով և ասում է չհարվածել գերիներին։
Երիտասարդ գերին՝ Յուրի Ադամյանը հանում է սաղավարտը, բեռը և զինվորական բաճկոնը, այնուհետ բարձրացնում ձեռքերը և դուրս գալիս տեսանյութում երևացող կադրից։

Բենիկ Հակոբյանը ևս զինվորական բաճկոնով է, սակայն չի կարելի ասել, որ նա զինվորական էր։ 

Երկրորդ տեսանյութը ցույց է տալիս Ադամյանին և Հակոբյանին ենթադրաբար  գնդակահարելու պահը։

Դատելով կադրերից՝ գերիների ձեռքերը կապված են։ Նրանց ուսերին Հայաստանի և Արցախի դրոշներն են։ 

BBC

Հայ գերիները նստած են քարերին և դժվարությամբ են շարժվում։ Կադրի հետևում ձայնը հրամայում է «Նշան բռնել գլխին»․ լսվում են կրակոցներ, տղամարդկանց մարմիններն ընկնում են հողին։

BBC-ին հաստատել է, որ կադրի հետևում հրամաններ արձակող ձայնն ադրբեջաներենի կրող է տարածաշրջանային ակցենտով։ Դատելով հագուստներից, գերիները հայեր են, և՛ առաջին, և՛ երկրորդ տեսանյութերում նույն մարդիկ են։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինվորականների մասնակցությունը գնդակահարությանը և տեսանյութը սադրանք անվանել: Ամենայն հավանականությամբ դրանից հետո տեսանյութը ջնջվել է տելեգրամյան ալիքից։

Նույն օրն Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Ավելի ուշ հայտնել են, որ հետաքննությունն ավարտվել է, իսկ տեսանյութը կեղծ է: BBC-ն, սակայն, ուսումնասիրել և պարզել է, որ տեսագրություններն արվել են Հադրութ քաղաքում՝ այս պատերազմում թեժ մարտերի վայրում: Հնարավոր է՝ տեսանյութերն արվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում:  

BBC

BBC-ին ուսումնասիրել է տեսանյութն ու հաստատել, որ այն նկարահանված է Հադրութում՝ այս պատերազմի թեժ մարտերի վայրում։

Հավանաբար տեսանյութը նկարահանվել է հոկտեմբերի 9-15-ի հատվածում։  

Ադրբեջանը հոկտեմբերի 9-ին հայտնել է, սակայն դրանից հետո հրապարակված կադրերը վկայում են, որ ադրբեջանական վերահսկողության տակ են միայն որոշ բարձունքներ և քաղաքի համար մարտերը շարունակվում են։  

Հադրութից ադրբեջանցի զինծառայողների առաջին տեսանյութը հրապարակվել է միայն հոկտեմբերի 15-ին։ Հայ գերիների վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է միայն հոկտեմբերի 15-ին։  

BBC

Առաջին տեսանյութը նկարահանվել է քաղաքի հյուսիսում ճանապարհի մոտ թմբի վրա: Այնտեղ երևում է 4 շինություն, որոնք հեշտությամբ տեսնելի են արբանյակային նկարներում: Իսկ գնդակահարության տեսանյութը, ամենայն հավանականությամբ, արվել է զբոսայգում՝ Մկրտչյան փողոցում քաղաքի հարավում: 

BBC

Bellingcat պարբերականի հետաքննողներն առաջինն են տեսանյութի վերաբերյալ վերլուծություն հրապարակել և ենթադրել, որ դրանք իրական են։ Հայ գերիների գերեվարման և գնդակահարության վայրերը համընկնում են այն վայրերի հետ, որոնք պարզել է BBC-ին։

Bellingcat-ի լրագրողները նաև գտել են հաստատումներ,  այն մասին, որ զինվորների սաղավարտները և հրացանները համապատասխանում են նրանց, որոնք ավելի վաղ օգտագործել են ադրբեջանցի զինվորականները:

Ադրբեջանցի օգտատերերը կասկածով են վերաբերվել տեսանյութին, նշելով, որ այնտեղ բացակայում է արյունը։ Սակայն BBC-ին ռազմական փորձագետներն ասել են, որ վստահ են տեսանյութի իսկության մեջ։

BBC-ն ներկայացրել է նաև բրիտանացի զինվորական հետախույզ նախկին սպայի ձայնագրությունը։ Նա համաձայնել է մեկնաբանել տեսանյութը անանուն մնալու պայմանով, ելնելով անվտանգությունից։

«Դրանք իսկական փամփուշտներ են, և դա իսկական սպանություն է։ Դա վավերական է (գնդակահարության պահը), և ես չեմ տեսնում ոչ մի պատճառ այն բեմականացված համարելու»,- ասել է փորձագետը։

BBC-ին հարցում է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցով հանձնակատարի գրասենյակ, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային հանձնաժողով: 
 

--00—ՄՀ