Կամավորական ջոկատների զորավարժանքներին մասնակցում են նաև լոռեցի կանայք և աղջիկներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ հայտնելով, որ Լոռիում կազմավորված կամավորական ջոկատների զորավարժանքներին մասնակցում են նաև լոռեցի կանայք ու աղջիկներ:

«Նրանց ներկայությունն ու մասնակցությունը մեզ ուժ են տալիս ու վերահավաստում՝  #հաղթելուենք»,- գրել է Լոռու մարզպետը և լուսանկար հրապարակել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայայստանի վաչրապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությանը կոչ են արել կամավորական ջոկատներ կազմել և մեկնել Արցախ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու:

--00—ԼՄ