Ուկրաինան պատրաստվում է արտադրել թուրքական Bayraktar ԱԹՍ-ներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24  24News  

բայրակթար

Ուկրաինան մտադիր է իր տարածքում արտադրել  թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր: Ընտրվում են հարթակները նման արտադրություն կազմակերպելու համար: Այս մասին գրել է  «Военное обозрение»-ն նշում է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին:

«Թուրքական կողմը պատրաստ է ներդրումներ կատարել: Մեզնից նրանք ակնկալում են հարթակ՝ համապատասխան պահանջներով, որոնց հիման վրա նրանք կհիմնեն արտադրությունը, արդյունքում կարտադրվեն այդ սարքերը»,-ասել է նա:

Կիևն ու Անկարան դիտարկում են այլ ուղղություններով ևս համատեղ ընկերություններ ստեղծելու հնարավորությունը:

--00—ՄՀ