Սիրելի՛ աշակերտներ, ձեր գործած ցանցերն անձամբ եմ բաշխել դիրքերով. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հհ

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, Ձեր գործած ցանցերն անձամբ եմ բաշխել դիրքերով, դրանք արդեն սկսել են ծառայել նպատակին: Ապրե՛ք:

Փա՛ռք մեր ժողովրդին, փա՛ռք մեր բանակին:

Հ.Գ. Սիրելի՛ տնօրեններ, եթե կան գործված ցանցեր, դիմե՛ք ԿԳՄՍ նախարարություն»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ չնայած աշնանային արձակուրդին, այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է, քանի որ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։

--00—ԼՄ