Մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները ոգևորություն են ներշնչում. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հետևյալ գրառումն է արել.

«Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ: 

Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»:

ԱՀ նախագահ

--00--ԱԹ