Գեներալ դե Վիլյեն խոսել է Թուրքիայի` կայսրությունը վերականգնելու ձգտման մասին, հիշել ԼՂ-ն

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

գեներալ

Թուրքիան այլևս աշխարհիկ պետություն չէ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետը՝ գեներալ Պիեռ դե Վիլյեն:

«Էրդողանի Թուրքիան ներկայում, իր իսկ հայտարարությունների համաձայն, հավատարիմ է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությանը: Թուրքիան այս հրովարտակը կյանքի է կոչում ռազմական բնույթի համապատասխան ժեստերով, ինչպես, օրինակ՝ Սիրիայում քրդերի ոչնչացմամբ, Լեռնային Ղարաբաղում իր գործողություններով»,- ասել է նա: 

--00--ԱԹ