Ադրբեջանն իր զինվորներին և խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես «թնդանոթի միս». նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին, որի շրջանակում անդրադարձել է ԼՂ հակամարտության շրջաում հաստատված հրադադարի խախտումներին:

Հարցին՝ հրադադարի մասին որոշումը կայացվել է հիմնականում հումանիտար նկատառումներով՝ երկու կողմերի զոհերի մարմինների և ռազմագերիների փոխանակման նպատակով, որքանո՞վ այդ գործընթացը հնարավոր եղավ իրականացնել, նախագահը պատասխանել է, որ, ճիշտ է, հրադադարը գերեվարված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում, ինչպես նաև խնդրի խաղաղ կարգավորման համար հնարավորինս շուտ առարկայական բանակցություններ սկսելը, սակայն ադրբեջանական կողմը ունի պատճառներ այն չպահպանելու: 

«Ադրբեջանը, Թուրքիայի կողմից ռազմական և քաղաքական աջակցություն ստանալով, դարձել է հանցավոր վարձկաններ և արմատական ահաբեկիչներ ներմուծող երկիր, որոնք ժամանել են անմեղ մարդկանց սպանելու նպատակով:

Այդ երկիրն իր զինվորներին և նույնիսկ խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես թիրախ և «թնդանոթի միս»: Ջիհադիստների ու ադրբեջանական զինված ուժերի այս վտանգավոր միաձուլումը, որը կարծես քիչ է հետաքրքրում նախագահ Ալիևին, ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ չի ցանկանում հետ ստանալ իր զինվորների և սիրիացի զինյալների դիակները:

Ի դեպ, հենց սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը հեշտությամբ խախտում է. Ադրբեջանը ցանկանում է, որ հայերը տառապեն և, միևնույն ժամանակ, իր ժողովրդին ևս մղում է մահվան եզրին: Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն այդքան ցինիկ լինել սեփական բնակչության նկատմամբ»,-ասել է Արմեն Սարգսյանն ու հավելել. «Զարմանալի չէ, որ նրանք շատ ավելի ցինիկ ու անմարդկային են եղել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց հանդեպ, որոնք ի սկզբանե այնտեղ ապրել են հազարամյակներ շարունակ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ