Արցախը լիարժեք իրավունք ունի թիրախավորելու Ադրբեջանի նավթահորերը, ընդհուպ՝ Բաքու-Ջեհյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ռազմական փորձագետ, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Արթուր Եղիազարյանը նշում է՝ բլից-կրիգով արագ հաջողության հասնելու Ադրբեջանի նպատակը պաշտպանական բանակը հաջողությամբ կանխել է:

«Ադրբեջանը պատերազմի 1-ին օրերին, ըստ որոշ աղբյուրների, 100-150 հազար անձնակազմ է տարել առաջնագիծ: Այժմ նա լուրջ կորուստներ ունի, 1-ին օրերի պես լուրջ գրոհներ չի կարողանում կազմակերպել: Բայց նրանք գուցե պահեստային զորքեր ունենան, մտածեն՝ մեր զգոնությունը թուլացնեն, որ հետո նորից կտրուկ գործողության անցնեն»,- 24News-ի հետ զրույցում ասել է Եղիազարյանը:

Ռազմական փորձագետն այն համոզմանն է, որ թշնամական զորքերը եթե թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությանն ու անթույլատրելի զենքեր կիրառում, ապա պաշտոնական Ստեփանակերտը լիարժեք իրավունք ունի թիրախավորելու Ադրբեջանի նավթահորերը, ընդհուպ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ