ՌԴ-ն շահագրգռված չէ հայերի պարտությամբ, ծայրահեղ դեպքում կգնան հակաահաբեկչական օպերացիայի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Զարմանալի է՝ ինչո՞ւ պաշտոնական Երևանը չդիմեց Մոսկվային՝ խնդրելով գործադրել բոլոր ջանքերը պատերազմը կանգնեցնելու և քաղաքական գործընթացի վերադարձնելու ուղղությամբ: Սա, ըստ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի, էական էր։ 

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում Խալաթյանն ասել է, որ հայկական կողմը փորձում է որևէ կերպ կանգնեցնել պատերազմը, ինչն ամենևին չի նշանակում, որ պատրաստվում ենք  կապիտուլյացիայի կամ միակողմանի զիջումների գնալուն։ 

Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն շահագրգռված չէ հայկական կողմի պարտությամբ և ծայրահեղ դեպքում կգնա հակաահաբեկչական օպերացիայի։ Սա այն առավելագույնն է, ինչը կարող է ակնկալել հայկական կողմը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ