Բաքվից հայ օգտատիրոջ հաշիվ են մտել. ԱՏՊԳ-ն հորդորում է միացնել երկփուլանի վավերացում անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հաքեր

Հայ օգտատիրոջ հաշիվ են մտել Բաքվից։ Այդ մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

«Այս մասին բազմաթիվ հրապարակումներ եղել են, սակայն քանի որ այժմ հակառակորդը շարունակում է հարձակումներ իրականացնել հայկական էջերի վրա ու հետագայում դրանցով ապատեղեկատվություն է տարածում, ևս մեկ անգամ հիշեցնում ենք կարևորության մասին։ 

Երբ երկփուլանի վավերացում ֆունկցիան միացրած է, նույնիսկ գաղտնաբառը ունենալու դեպքում չեն կարող մտնել ձեր էջ, մինչև չհաստատեն հեռախոսին եկած կոդը։

Տեսանյութում ցույց է տրված, թե ինչպես ստանալ կոդերը SMS-ի միջոցով։ Մյուս տարբերակն էլ այն է, որ հնարավոր է կոդերը ստանալ Google Authenticator հավելվածով։ Կարող եք ընտրել այն տարբերակը, որն ավելի հարմար է։

Այստեղ կարող եք կարդալ հավելվածով կոդերն ունենալու մասին՝ https://tinyurl.com/y426uojj»,- հայտնում է գործակալությունը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս