Ավստրալիայում Հայ բիզնեսի զարգացման ասոցիացիան Արցախի համար հանգանակել է 447 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

հասարակական

Հայ բիզնեսի զարգացման ասոցիացիայի կողմից Ավստրալիայում կայացած երեկույթի ընթացքում Արցախի համար հանգանակվել է 447 հազար դոլար:

Ուղիղ միացմամբ ավստրալահայ գործարարներին և համայնքային ներկայացուցիչներին ողջունել է  գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

--0--ԿԿ