Առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Բուչեկ

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը հետևյալ գրառումն է արել՝ դիմելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին.

«Հարգարժան պարոն Նախագահ,

«Խաղաղությունը թանկ և ցանկալի բան է: Պատերազմներում արյունոտված մեր սերունդը, անշուշտ, արժանի է խաղաղության: Բայց խաղաղությունը, ինչպես այս աշխարհում գրեթե ամեն բան ունի իր գինը` բարձր, բայց չափելի: Մենք Լեհաստանում չգիտենք խաղաղություն ամեն գնով հասկացությունը։ Մարդկանց` ազգերի և պետությունների, կյանքում կա միայն մեկ անգին բան, դա պատիվն է»: Սրանք Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոզեֆ Բեկի խոսքերն են, որոնք ասվել են Սեյմում 1939 թվականի մայիսի 5-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից մի քանի ամիս առաջ: Այս խոսքերը, որոնք շատ վաղուց են ասվել, այսօր էլ շատ արդիական են: Մեծ սարսափով ընդունեցի այն լուրը, որն ինձ հասավ սույն թվականի սեպտեմբերի 27-ին, երբ խաղաղ Արցախի Հանրապետությունը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Հետո ես մտածեցի իմ ընտանիքի, իմ նախապապի և պապի, և բոլոր նրանց մասին, ովքեր վերապրել են պատերազմի դժոխքը` ցավ, տառապանք և բաժանում:

Հաշվի առնելով բոլոր մարդկանց ընդհանուր բարիքը, աշխարհի բարիքը` ես լսեցի հարգարժան Նախագահի կոչի մասին՝ այն է գործողություններ, որոնց նպատակն է ճանաչել այդ գեղեցիկ հայկական հողակտորի՝ Արցախի անկախությունը, որը 2000 տարի շարունակ ազատագրվել է հայ ժողովրդի արյամբ և արցունքներով:

Ուստի կցանկանայի իմ և կոմիտեի անդամների անունից հայտարարել, որ առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, որի կազմում ընդգրկված կլինեն Խաղաղություն սիրող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Կոմիտեն կհանդիսանա նաև մեր օրերի ողբերգության՝ պատերազմի ընթացքում բոլորիս միասնության խորհրդանիշ։

Կոմիտեի նպատակն է.

1. Հայ ժողովրդի իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը։

2. Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ գործողություններ:

3. Արցախի Հանրապետությանն (Լեռնային Ղարաբաղին) առնչվող տեղեկատվական գործողություններ։

4. Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) որպես Անկախ պետություն ճանաչելուն ուղղված գործողություններ։

5. Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտության ընթացքում վիրավորներին և փախստականներին օգնության տրամադրումը:

Կոմիտեն կկազմավորվի առաջիկա օրերին: Ճանաչե՛նք Արցախը:

Դուք ՄԵՆԱ՛Կ չեք»:

--00--ԱԹ